Foto

Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը

Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերատեսչությունն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի X հարթակում։

«Ալբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանը, որը պաշտոնականացվել է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի հատուկ առաջնորդությամբ։ Մենք բարձր ենք գնահատում երկու ազգերի տեսլականը՝ բաժանման փոխարեն երկխոսությունը ընտրելու հարցում՝ նշանավորելով տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դնելով հարաբերությունների լիակատար  կարգավորմանը»,- նշված է Ալբանիայի ԱԳ նախարարության գրառման մեջ։