Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված «Batumi Municipality Cup 2025» շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները հանդես են եկել փայլուն արդյունքներով:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է ցուցանիշները․
Ա խմբում հաղթող է ճանաչվել միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը կանանց պայքարում:
Բ խմբում վարպետության թեկնածու Վարդան Մելքոնյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Արարատ Ստեփանյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների պայքարում:
Նարեկ Առաքելյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան պատանիների պայքարում:
Դավիթ Պողոսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը մինչև 14 տարեկան պատանիների պայքարում:
Մամիկոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը 50+ տարեկան վետերանների պայքարում:
Նելլի Ջալալյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում:
Լիլիթ Կասինյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում:
Գ խմբում Գառնիկ Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Վիկտորյա Շառաջյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը աղջիկների պայքարում։
Նարե Անտոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը աղջիկների պայքարում։
Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում Գոռ Դաբաղյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
Դավիթ Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Արտյոմ Ստեփանյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում Արաքս Ավետիսյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
Մարի Աթոյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում Արիանա Չիլինգարյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Ալիսա Պետրոսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան պատանիների մրցաշարում Գևորգ Գեղամյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։
Արամ Թումանյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում Եվա Ադամյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը»։
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաջողություններ: