Foto

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ․ Աննա Կոստանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիմում եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ՝ հայցելով հարուցել վարույթ և արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը: Այս մասին գրել է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Դիմումի մեջ ներկայացված են իրավական հիմքերը, որոնց համաձայն հանրային, պետական, համայնքային պաշտոններում նշանակված անձինք պարտավոր են ի պաշտոնե ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն` դրսևորելով պաշտոնին վայել վարքագիծ:

Նամակում մանրամասնում եմ նաև այն դրվագները, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերոնշյալում թույլ է տվել կոպտագույն խախտումներ, ավելին զանցել է իր լիազորությունները և նսեմացրել թե քաղաքական ընդդիմադիրներին, թե Արցախից տեղահանված ՀՀ քաղաքացուն, ով փորձում էր շատ հանգիստ ու կոնստրուկտիվ տոնով հիմնավոր հարցել տալ ու ստանալ պատասխաններ: Փոխարենն ստացավ անհամաչափ արձագանք իրավապահ համակարգից:

Հանձնաժողովից պահանջել եմ.

- hարուցել վարքագծի կանոնների խախտման վարույթ,

- արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում։

Սպասում եմ ՀՀ քաղաքացիների համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հոդաբաշխ պատասխան և համապատասխան քայլեր»,-նշել է նա։