Foto

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու համար օգտագործվել է 210 տոննա ջուր․ մանրամասներ

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարելու համար այս պահին մոտ 30 հրշեջ և մեկ տասնյակ համայնքային աշխատող է ներգրավված, օգտագործվել է 210 տոննա ջուր, սակայն թե երբ հնարավոր կլինի վերջնական մարել, հայտնի չէ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասաց «Երևանի քաղաքային աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանը։

«Հրդեհից առաջ եղել են հողածածկող կանխարգելիչ աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն, տարածքում 24–ժամյա ռեժիմով եղել են ջրատար մեքենաներ, որպեսզի հրդեհի պարագայում հնարավոր լինի դրա տարածումն արագ կանխարգելել։ Ցավոք, դա չի հաջողվել։ Հրդեհը ընդգրկել է մոտ 5 հեկտար տարածք»,– ասաց նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։