Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց հերթական թանկարժեք տրանսֆերի մասին․ պաշտոնական

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։

Անցած մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

​​​​​​​

Աղբյուրը`ArmSport.am