Foto

Լավրով․ Եվրոպական զորախմբերն Ուկրաինայում կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախը


Եվրոպայից «ցանկացողների կոալիցիայի» զինվորական ստորաբաժանումները, Ուկրաինայում հայտնվելու դեպքում, կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախը։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում՝ ամփոփելով 2025 թվականը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«[Եվրոպացի քաղաքական գործիչների] հավակնությունները բառացիորեն մթագնել են նրանց աչքերը․ նրանց համար ոչ միայն ուկրաինացիներն ափսոս չեն, այլև սեփական բնակչությունը, կարծես թե, նույնպես։ Ինչպե՞ս այլ կերպ բացատրել Եվրոպայում շարունակվող խոսակցությունները Ուկրաինա զինվորական ստորաբաժանումներ ուղարկելու մասին՝ «ցանկացողների կոալիցիայի» ձևաչափով։ Մենք արդեն հարյուր անգամ հայտարարել ենք, որ այդ դեպքում նրանք կդառնան մեր զինված ուժերի օրինական թիրախը», – նշել է նախարարը։

Դեկտեմբերի կեսերին Եվրոպայի առաջատար երկրների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Կիևի անվտանգության երաշխիքները պետք է ներառեն Եվրոպայի գլխավորությամբ Ուկրաինայի համար «բազմազգ ուժերի» ստեղծումը։