Foto

Շիրակի մարզում 2–ամյա երեխա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը 2-ամյա տղա երեխա է։ Ոստիկանները պարզել են, որ երեխան տանը ժամը 11։00-ի սահմաններում խաղալիք ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ է տվել պտուտակ, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է և ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։