Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության, Կանադայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ զրույցում քննարկել է խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերը և կարևորագույն առաջնահերթությունները, հայտնում է «Европейская правда»-ն։
ԵՄ, Կանադայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ Զելենսկու զրույցը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումից առաջ։
Զրույցին մասնակցել են Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդական Ջոնաթան Պաուելը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել զրույցի մասնակիցներին համակարգման և աջակցության համար։
«Զրույցի ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ենք այժմ շարժվում դիվանագիտական ուղով։ Միասին քննարկեցինք կարևորագույն առաջնահերթությունները։ Ուկրաինան գնահատում է աջակցությունը։ Վաղը՝ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո, կշարունակենք զրույցը», – գրել է Ուկրաինայի նախագահը սոցիալական ցանցերում։









