Foto

Գետաշեն գյուղում այրվել է անասնակեր

Օգոստոսի 4-ին, ժամը 13։24-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 15:16-ին: Այրվել են անասնագոմի տանիքում պահեստավորած մոտ 500 հակ անասնակեր և անասնագոմի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 4 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի հետագա տարածումը դեպի տան տանիք: