Foto

Եվրոպան դժվար թե կարելի է համարել ռազմավարական առումով ինքնուրույն խաղացող. Բորելը մեկնաբանել է ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիրը

ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագրի արդյունքը ցույց է տալիս, որ Եվրոպան դժվար թե կարելի է համարել «ռազմավարականորեն անկախ» խաղացող, ըստ ԵՄ արտաքին գործերի նախկին գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի։

«Քաղաքական տեսանկյունից արդյունքը շատ վատ է։ Այն ստեղծում է թուլության և Թրամփի պահանջներին հնազանդվելու տպավորություն և ցույց է տալիս, որ Եվրոպան դժվար թե կարելի է համարել ռազմավարական առումով ինքնուրույն խաղացող», – EUobserver-ին ասել է Բորելը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Վաշինգտոնի և Բրյուսելի միջև առևտրային համաձայնագիրը։

Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքը դիտարկում է որպես «ամենաքիչ վատ տարբերակ», մինչդեռ, նրա կարծիքով, նման արդյունքը եվրոպացի պաշտոնյաների «ձախողված ռազմավարության» և Միացյալ Նահանգների սպառնալիքի մարտավարության հետևանք է։