Foto

Հայտնի են դարձել ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման մանրամասները

Այս ուրբաթ ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Այս մասին սոցցանցերում գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ 

«Թրամփը նախ կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։

Այնուհետև նա կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին։

Դրանից հետո երեք ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»,- նշել է նա։