Foto

Հնդկաստանին քննադատող երկրներն իրենք են առևտուր անում Ռուսաստանի հետ․ Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Թրամփին

Հնդկաստանին անհրաժեշտ է ներմուծում՝ իր սպառողների համար էներգիայի կանխատեսելի և մատչելի գներ ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Հնդկաստանին քննադատող երկրներն իրենք են առևտուր անում Ռուսաստանի հետ։ Մեր հասցեին քննադատությունը անարդար և անհիմն է»,-ասված է հայտարարությունում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը հայտարարել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։