Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սյունիքում էքսկավատորի ուղղությամբ կրակ բացելու մասին ՀՀ ՊՆ հաղորդագրությունը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների կողմից էքսկավատորի վրա «ենթադրաբար կրակ բացելու մասին Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս ուղղությամբ կրակ չեն բացել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել․
«Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:
Տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։