Այսօր՝ օգոստոսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գետք գյուղում գտնվող լճակում քաղաքացի է ջրահեղձ եղել:
Մինչ քրեական ոստիկաններն ու պարեկները կժամանեին դեպքի վայր, ահազանգ է ստացվում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնում են որ նույն գյուղի բնակիչը նշված լճում ջրահեղձ է եղել:
Դեպքի վայր են ժամանում Շիրակի մարզային քրեական վարչության փրկարարները, սակայն դին հայտնաբերելու և դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանում Սևանի ջրասուզակները:
Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, ով գյուղի հովիվն է:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել այդ հատվածում և ջրահեղձ եղել, պարզվում է: