Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է Պաղեստինն անկախ պետություն ճանաչելուց Հռոմի հրաժարվելու մասին: Այս մասին փոխանցում է La Repubblica-ն։
«Դա չի նշանակում, որ մենք չպետք է Իսրայելին հորդորենք դադարեցնել ռմբակոծությունները, հարձակումները խաղաղ բնակիչների վրա։ Ճիշտ այնպես, ինչպես պետք է ՀԱՄԱՍ-ին հորդորենք դադարել պաղեստինցիներին օգտագործել որպես կենդանի վահան», - հայտարարել է Տայանին։
Նա նաև նշել է՝ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի պատանդներին, որոնք «ոչ մի պատասխանատվություն չեն կրում Իսրայելի քաղաքականության համար»: