Foto

Լեհաստանը մտադիր է մի շարք երկրների հետ վերականգնել վիզային ռեժիմը

Լեհաստանի գաղտնի ծառայությունները և ոստիկանությունը աննկատելիորեն կոչ են անում իշխանություններին վերականգնել վիզային ռեժիմը մի շարք երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ։ Այս մասին DoRzeczy.pl ինտերնետային պորտալին հայտնել է Սեյմի (խորհրդարանի ստորին պալատ-խմբ․) փոխխոսնակ և ծայրահեղ աջ «Կոնֆեդերացիա» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Քշիշտոֆ Բոսակը։

Բոսակի խոսքով՝ իշխող կոալիցիայի քաղաքական գործիչները չեն ցանկանում լսել գաղտնի ծառայություններին և ոստիկանությանը նման հարցերում և չեն տրամադրում ո՛չ բավարար միջոցներ, ո՛չ էլ գործիքներ նախկին ԽՍՀՄ տարածքներից զանգվածային բազմամշակութային ներգաղթը վերահսկելու համար։

Բոսակն իր հայտարարությունն արել է Սոպոտում 36-ամյա Ուկրաինայի քաղաքացու ձերբակալությունից հետո, որը մեղադրվում է քաղաքի ջրամատակարարման ցանցերի էլեկտրական սարքավորումները ոչնչացնելու փորձ կատարելու մեջ։