Foto

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի հնարավոր մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի հնարավոր մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը:

«Սպարտա Պրահայի» արգելքը հաղթահարելու դեպքում ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը կլինի «Ռիգա» (Լատվիա)-«Բեյթար Երուսաղեմ» (Իսրայել) զույգի հաղթողը: