Ռուսաստանցի երկրպագուները դժգոհել են Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի վատ կազմակերպումից։ Ինչպես հաղորդում է Shot Telegram-ալիքը, հանդիսատեսն ահազանգել է տհաճ պայմանների մասին՝ նշելով, որ համերգի ընթացքում առաջացել է ճնշող խցանում, նստարանները եղել են կեղտոտ, իսկ Լոպեսի ելույթը սկսվել է ավելի քան մեկ ժամ ուշացմամբ։
Հանդիսատեսը բողոքել է նաև բարձր ծախսերից՝ մոտ 40 հազար ռուբլի՝ հաշվի առնելով համերգի տոմսերն ու թռիչքը Հայաստան։ Նրանց կարծիքով՝ համերգն անցկացված է եղել փոքր չափսերի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, որը չէր համապատասխանում նման մասշտաբի միջոցառմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Հայաստանի կառավարությունը համերգի կազմակերպման համար հատկացրել է 7 միլիոն դոլար (559 միլիոն ռուբլի), ինչը արժանացել էր հասարակական քննադատության։ Նշենք նաև, որ Լոպեսի համերգից մեկ օր առաջ՝ օգոստոսի 1-ին, նա ելույթ է ունեցել Ղազախստանում, որտեղ նույնպես գրանցվել էին սկանդալային դեպքեր, այդ թվում՝ աղջիկների միջև բռունցքամարտ։