Foto

Վթար՝ հրդեհի բռնկմամբ. վիրավnր կա

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները,  ինչի հետևանքով վերջինում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են «Kia» մակնիշի ավտոմեքենան։

ՆԳՆ փրկարար ծառայություն