Ուկրաինայի զինված ուժերի դրոնային հարձակումը Սոչիի վրա վերլուծել է ռազմական փորձագետ, պահեստազորի սպա Օլեգ Շալանդինը՝ նշելով, որ քաղաքի պաշտպանությունն անպատրաստ էր։ «Մարդիկ պարզապես թուլացել էին։ Այլ բացատրություն չունեմ», — ասել է նա «Царьград»-ին։
Շալանդինի խոսքով՝ բնակիչները և տուրիստները հարձակման մասին իմացել են միայն պայթյունների պահին, ինչն առաջացրել է խուճապ։ Տուրիստները պատսպարվել են նկուղներում, անցումներում և կայանատեղիներում։ Նա մեղադրել է այն անձանց, ովքեր պատասխանատու են Սոչիում անվտանգության պահպանման համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Սոչիում լսվել է առնվազն հինգ պայթյուն։ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական «Լյուտի» տեսակի դրոններ, սակայն բեկորները ընկել են Ադլերի նավթաբազայի վրա՝ առաջացնելով հրդեհ։ Այրվել է 362 քմ տարածք: Հրշեջ աշխատանքներում ներգրավվել է 90 փրկարար։