Իտալացի թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Ադրիանա Աստին կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում։ Նրա մահվան մասին հայտնել է Il Figlioպարբերականը՝ նշելով, որ Աստին մահացել է Հռոմում։
Ադրիանա Աստին հայտնի էր մի շարք նշանավոր ֆիլմերով, այդ թվում՝ «Կալիգուլա» (ռեժիսոր՝ Տինտո Բրասս), «Ռոկկոն ու իր եղբայրները», «Զորրո»՝ Ալեն Դելոնի մասնակցությամբ, «Ազատության ուրվականը», «Լյուդվիգ», «Կարճ արձակուրդ» և այլ սիրված ֆիլմեր։ 1974 թվականին նա արժանացել էր իտալական հեղինակավոր «Դավիդ դի Դոնատելլո» մրցանակին, ինչպես նաև «Ոսկե գլոբուս»։