Հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի և Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևի միջև: Այս մասին «X»-ին հայտնել է դեսպանը։
«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Մենք քննարկեցինք մեր երկրների միջև ռազմավարական համագործակցության խորացման ուղիները։ Ես շնորհակալ եմ Ադրբեջանին՝ Ուկրաինային ցուցաբերած համերաշխության և մշտական աջակցության համար», - նշել է դիվանագետը։