Հուլիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Վ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արարատ Ղ․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։