Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասնեց, որ Վրաստանի գործընկերների տեղեկացմամբ՝ ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: