Foto

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ընդգծեց Սարգսյանը: 

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ սելավային հոսքերի պատճառով Լարսը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: