Foto

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 250 մլն դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սպորտային ակումբի գործունեությունը կազմակերպող ընկերության կողմից իրացման իրական շրջանառությունը թաքցնելու և պետական բյուջե առանաձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում միայն 2025 թվականի հուլիսին ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 250 մլն ՀՀ դրամ վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։