Այսօր՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։
Վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, ապա հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցների և գյուղացիների հետ նախ կանխում են կրակի տարածումը, ապա մարում այն։
Ժամանած հրշեջ-փրկարարների կարիք այլևս չի լինում, քանի որ կրակն ամբողջությամբ վարորդն ու գյուղացիները մարել էին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։