Foto

Պուտինը Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Երևանի հետ Հայ-Ռուսական համալսարանի գործունեության վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում: Ռուսաստանի կառավարությունն այն ներկայացրել է խորհրդարանի ստորին պալատ 2025 թվականի հուլիսին։

Նոր փաստաթուղթը փոխարինում է համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների վերաբերյալ 1997 թվականի համաձայնագիրը: Այն ապահովում է համալսարանի գործունեության հետ կապված իրավական կարգավորման շարունակականությունը:

Հայ-Ռուսական համալսարանը Երևանում գործում է 1997 թվականից՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական ​​համաձայնագրի շրջանակներում։ Համալսարանը կրթություն է տրամադրում ռուսերենով և հայերենով: