Foto

Գերմանիայում երկաթուղային երթևեկությունը խափանվել է մալուխային թունելում բռնկված հրդեհի հետևանքով

Գերմանիայի արևմտյան Դույսբուրգ քաղաքում երկաթուղային երթևեկության զգալի խափանումներ են եղել մալուխային թունելում բռնկված հրդեհից հետո, որը, իշխանությունների կարծիքով սաբոտաժ է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին տեղեկացրել է ոստիկանությունը:

Քննիչները բացառել են պատահականությունը և հայտնել, որ պետական անվտանգության բաժինը հետաքննում է միջադեպը բոլոր ուղղություններով։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ թունելում, ենթադրաբար, տեղադրված է եղել բռնկում առաջացնող սարք, որը վնասել է մոտ 60 մետր մալուխ, որը պետք է փոխարինվի: