Foto

Ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան:

Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: