Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերականգնվել 2 մլրդ 557 մլն 35 հզր 935 ՀՀ դրամ գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող տարբեր` բարդություն ներկայացնող և բազմադրվագ քրեական վարույթներով միայն 2025 թվականի հուլիսին իրականացված ծավալուն գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 2 մլրդ 557 մլն 35 հզր 935 ՀՀ դրամ գումար»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: