Foto

Սևանա լճում տրվել է առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի մրցաշարի մեկնարկը

2025 թվականի հուլիսի 25-27-ին «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և «Winds of Armenia» առագաստանավային ակումբը Սևանա լճում կազմակերպել են առագաստանավային սպորտի  Հայաստանի գավաթի մրցաշարի առաջին փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մրցաշարի առաջին փուլի արդյունքներով հաղթող են ճանաչվել  «Skolkovo Sailing Team 3», «Marlin», «Black Swan» թիմերը։ 

Մրցաշարի երկրորդ փուլը կկայանա այս տարվա օգոստոսի 15-17-ին, կրկին Սևանա լճի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։ 

Մրցանակային ֆոնդ ը կազմում է  7 միլիոն  դրամ։

Առագաստանավային սպորտի Հայաստանի գավաթի հաղթողը ձեռք կբերի  իրավունք՝ մասնակցելու սեպտեմբերին կայանալիք  բաց առաջնությանը՝ առանց մեկնարկային վճարի։ 

Իսկ սեպտեմբերի 11-14-ը կայանալու է Հայաստանի բաց առաջնությունը J/70 դասում, որտեղ տարբեր երկրներից մասնակցելու է մինչև 20 պատվիրակություն։

Մրցանակային ֆոնդը կազմելու է 10 միլիոն դրամ։