Սահմանադրությունը, կրկին պետք է նշել, երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը. «Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն՝ չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում Վեհափառ Հայրապետի գործունեությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին, նույնիսկ արդեն «պատրաստվելու» կոչ է անում: Այս ամենն ակնհայտ ապօրինի է, հակասահմանադրական է և պարզապես ամոթալի է»: