Foto

Պատկերացում ունեմ՝ ինչպես պետք է պաշտպանել Եկեղեցին, հիմա չեմ բարձրաձայնի. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանի՝ Վեհարանը «ազատելու», ընդդիմության հնարավոր քայլերի, Դաշնակցությունը փակելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

- Պարո՛ն Սաղաթելյան, վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտ կոչեր է անում Վեհափառին հեռացնելու մասին, իր ասուլիսին էլ հայտարարեց, թե Վեհարանն «ազատելու է» այնպես, ինչպես ՀՀ-ն Սերժ Սարգսյանից. արդյոք սա նշանակում է, որ իրոք պատրաստվում է նորից մարդկանց խմբով հարձակվել Վեհարանի վրա, ի՞նչ է սպասվում։

- Սրբապիղծ, անհայրենիք այդ մարդուց լավ բան պետք չէ սպասել։ Ակնհայտ է՝ նա սելջուկների կամ երիտթուրքերի նման փորձում է հարձակվել Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Չեմ կարծում, որ հանրային աջակցություն ունի այդ հարցում, բայց կարող է իր ստրուկների, ուժային կառույցների միջոցով ինչ-որ բան փորձել։ Չեմ կարող ասել՝ ինչպես, երբ, ինչ եղանակով, բայց ակնհայտ է՝ նպատակ ունի վարկաբեկել ու ճնշել Եկեղեցին և հնարավորության դեպքում փոխել հոգևոր բարձր դասը։ Նա երևի կուզենար մի կաթողիկոս ունենար, ասենք՝ Վահագն Խաչատրյանի նման։

- Կան խոսակցություններ, որ Փաշինյանը կարող է մինչև կիրակի մտնել Եկեղեցի: Ինչպիսի՞ հակազդեցություն է հնարավոր ընդդիմության կողմից։

Շատ կարևոր է, որ այս պահին Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցու եպիսկոպոսները կոչով դիմեն ժողովրդին։ Սա լուրջ ազդակ կլինի։ Բացի այդ՝ անհրաժեշտ են քաղաքական ուժերի, ազգային գործիչների, հասարակական շրջանակների հստակ դիրքորոշումներ ի պաշտպանություն Եկեղեցու։ Բայց պետք են նաև գործնական քայլեր՝ հարձակումը կանխելու, Վեհարանը պաշտպանելու համար։

- Ի՞նչ գործուն քայլեր պետք է արվեն:

- Ես պատկերացում ունեմ, բայց այս պահին նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ակնհայտ է, որ նա այդ ուղղությամբ գնում է՝ կլինի վաղը, մի շաբաթ հետո, թե մեկ ամիս անց։ Ու դրան պետք է պատշաճ արձագանք լինի՝ այդ թվում գործնական։


Ամբողջական հարցազրույցը սկզբնաղբյուր կայքում