Foto

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «РИА Новости»-ն։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանն արդեն մի քանի տարի չէր կատարում իր պարտավորությունները, առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ՝ առաջարկվել և որոշվել է նրան զրկել ձայնի իրավունքից»,- հայտարարել է Պեսկովը «Յունաշև Live» թելեգրամյան ալիքին տված մեկնաբանությունում։

Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու որոշման հիմքում այն էր, որ նա չէր կատարում կազմակերպությունում իր պարտավորությունները, հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանն արդեն մի քանի տարի չէր կատարում իր պարտավորությունները, առաջնորդվելով կազմակերպության կանոնադրությամբ՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը