Foto

Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները բանակցել են Մոսկվայում

Իրանի պաշտպանության նախարար Ազիզ  Նասիրզադեն ռուսաստանցի գործընկերոջ՝ Անդրեյ Բելոուսովի, հետ քննարկել է ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: 
«Հանդիպման թեման եղել է ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության ամրապնդումը», -IRNA գործակալությանը հայտնել է դեսպանը: