Հուլիսի 22-ին՝ ժամը 02:00-06:00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան փողոցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է ՀՈԱԿ-ի հաղորդագրությունում: