Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն միջազգային դատարաններում հայցեր կներկայացնի Ռուսաստանի դեմ՝ 2024թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտ «Ազալ»-ի ինքնաթիռի խոցման գործով, որի հետևանքով զոհվել էր 38 մարդ։ Այս մասին տեղեկացանք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նրա խոսքով, Ռուսաստանը չի ճանաչում մեղքը և 7 ամիս անց շարունակում է միայն տեղեկացնել, որ «քննությունը շարունակվում է»։ Ադրբեջանը պահանջում է փոխհատուցում զոհերի ընտանիքներին և ավիաընկերությանը հասցված վնասի համար։
Նրա հայտարարությունն արվել է այն օրը, երբ Բաքուն ևս մեկ անգամ վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու իր դիրքորոշումը։