Foto

Oկnւպաgված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում

Այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված  Շուշիում մեկնարկում է «Թվային անցումներ. տեղեկատվության և լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով երրորդ գլոբալ մեդիա ֆորումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ֆորումին կմասնակցեն 52 երկրից մոտ 140 հյուր, այդ թվում՝ ավելի քան 30 լրատվական գործակալության, 7 միջազգային կազմակերպության, մոտ 80 մեդիա կառույցի, ինչպես նաև այլ մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչներ։

Արդեն սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցների հետ։