Foto

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր»

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

«Ինչ որ բնակիչներ ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման  բարձրացում,  որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ  գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում:

ՎեոլիաԹիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել:

Ընկերությունը պարաստվում է դիմել Ոստիկանություն՝  ապօրինի  գործունություն  կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտնում են ընկերությունից: