Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,-նշվում է վարչապետի որոշման մեջ։
Ամենայն հավանականությամբ, նա նշանակվելու է Սամվել Կարապետյանից խլված ՀԷՑ-ի կառավարիչ։