Լաս Վեգասում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից Մագնուս Կառլսենին:
Հայ գրոսմայստերի հաղթանակը զրկեց Կառլսենին մրցաշարում երրորդ հորիզոնականից բարձր տեղերի համար պայքարելու շանսից, մինչ Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունը մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է։
Քառորդ եզրափակչում Արոնյանին կմիանան գրոսմայստերներ Պրագնանանդհաա Ռամեշբաբուն, Նոդիրբեկ Աբուդասատտորովը և Ջավոխիր Սինդարովը։