Foto

Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել

Վերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել։

Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։

Վրացական կողմի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։