• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Նիկոլը միջանցք է տալիս Ադրբեջանին ու Թուրքիային. դա արդեն փաստ է. Իշխան Սաղաթելյան



Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է, խնդիրն այն է, թե ով է լինելու այդ միջանցքի վերահսկողություն իրականացնողը, իրենք մեզ մեղադրում էին, որ ընդդիմությունը մանիպուլացնում է, չկա տենց բան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մինչև վերջերս հերքում էր, բայց ակնհայտ է, թե ինչ է անում ինքը և ինչ է ուզում։ Փաստն այն է, որ ինքը լուրջ սահմանափակումներով ՀՀ տարածքով միջանցք է տալիս Ադրբեջանին և Թուրքիային։ Հիմա քանի որ դա արդեն փաստ է, որպեսզի ինքը հիմնավորի, սկսել է հերթական կեղծիքը և ստերը՝ փորձելով արդարացնել, նույնիսկ լկտիության աստիճանը հասել է նրան, որ ասում է հյուսիս-հարավ ճանապարհին էլ ենք միջանցք ասում, հետևաբար ժողովուրդ ջան, մեր ինքնիշխանությունը պահելու ենք։ Փաստ՝ միջանցքը տվել է, հիմա կրկին փորձում է խաբել։ Ինչքա՞ն կարելի է մարդկանց հիմարացնել ու էշի տեղ դնել՝ իր հերթական զիջումը հանձնումը հիմնավորելու համար։

Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայաստանը և արտատարածաշրջանային ուժերին բերելով մեր տարածաշրջան, Իրանի սահմանին, դա բերելու է ոչ թե կայունության, խաղաղության, կոմունիկացիաների բացման, այլ բերելու է նոր անկայունության և դրանով մեր խնդիրները ոչ միայն չեն լուծվելու, այլ առաջ են գալու բազմաթիվ նոր անվտանգային հարցեր և խնդիրներ»,–ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետով  Սյունիքով անցնող ճանապարհն, ըստ էության,  արտապատվիրակվում էր ռուսներին, նա ասաց. «Նիկոլը այն ժամանակ շատ կտրուկ ասում էր, որ չի կարող լինել միջանցք, որովհետև Ադրբեջանը պնդում էր և զուգահեռ էր անցկացնում Լաչինի միջանցքի և այս միջանցքների միջև, որ նույնը չէին։ Ադրբեջանը ըստ էության բլոկադայի ենթարկեց և փակեցԼաչինի միջանցքը։ Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը. Արևմուտքի քավորությամբ և խրախուսանքով հանձնեց Արցախը, որպեսզի Լաչինի միջանցքին զուգահեռ միջանցքների խնդիրը չդրվի՝ մտածելով, որ Արցախը հանձնելով այլևս Հայաստանի նկատմամբ այլ պահանջներ չեն լինելու։

Բայց պարզվեց Արցախը հանձնելուց հետո Հայաստանի նկատմամբ նոր ավելի կտրուկ պահանջներից ոչ միայն Ադրբեջանը չհրաժարվեց, այլ շարունակեց ավելի բարձր մակարդակով պնդել»,– հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան


    Մեր ներվերը ուտող մարդիկ կերան բերնին. քցել եք դուք էս ժողովրդին, Ալիևն էլ՝ ձեզ. Նարեկ Կարապետյան


    Եթե որևէ մեկը մտածում ա՝ կարա ԱԺ պատգամավորին խփի, էդ ձեռը մենք կջարդենք․ Փաշինյան


    Կարո՞ղ է մի օր էլ Ձեր մուտքը ՌԴ արգելեն․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին


    Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ». Անահիտ Մանասյան


    Ճամբարափոխ Վահագն Ալեքսանյանին շարունակ հետապնդում է Հանրապետական կուսակցության ուրվականը


    Աթոռով է, թե՝ ինչով, համարժեք է ու ճիշտ, ողջունում եմ ՔՊ-ի ձեռնարկած գործողություններն ԱԺ-ում․ Փաշին


    ՔՊ-ից ինչքան մարդ կա, փորձում են Ավարայրի ճակատամարտը պատմել, բայց բոլորը տեսել են. Արամ Վարդևանյան


    Բանը արտահերթ ընտրության չի հասնի, կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի հրաժարվի․ Փաշինյան


    Ձեռներն ու ոտերը ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողների, պա՞րզ եմ արտահայտվում. Փաշինյան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]