Foto

Իսրայելը կշարունակի Սիրիայում ապառազմականացման քաղաքականություն վարել․ Նեթանյահու

Իսրայելը կշարունակի Դամասկոսից հարավ գտնվող տարածքում ապառազմականացման իր քաղաքականությունը և թույլ չի տա, որ սիրիական իշխանություններն ու խմբավորումները վնասեն տեղի դրուզներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունը։

«Մենք մշակել ենք հստակ քաղաքականություն՝ Դամասկոսից հարավ գտնվող տարածքի ապառազմականացում՝ Գոլանի բարձունքներից մինչև Դրուզ լեռները (խմբ․ Սիրիայի հարավում): Սա առաջին բանն է։ Երկրորդ՝ մեր դրուզ եղբայրների պաշտպանությունը»,-ասել է Նեթանյահուն՝ Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ արված տեսաուղերձում։

Իսրայելի վարչապետն իր խոսքում նաև նշել է, որ Սիրիայի ղեկավարությունը բանակն ուղարկել է Դամասկոսից հարավ՝ ապառազմականացված տարածք, և սկսել դրուզների կոտորածը։

«Մենք ոչ մի դեպքում չէինք կարող դա ընդունել։ Հետևաբար, ես հրամայեցի բանակին գործել։ Ռազմաօդային ուժերը հարձակվեցին և՛ մարդասպան խմբավորումների, և՛ զրահատեխնիկայի վրա։ Ես նաև ավելացրեցի Դամասկոսում Պաշտպանության նախարարության վրա հարձակումը»,-ասել է Նեթանյահուն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։