Foto

Թուրքիայի հետ կարելի է սահմանը բացել, բայց դրա համար 2 տարի պետք է տնային աշխատանք կատարել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցի մասին:


Նրա խոսքով՝ իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել զարգացնել տնտեսական հարաբերությունները հարևան Իրանի հետ, չնայած գոյություն ունեցող հնարավորություններին։

«80 մլն Թուրքիան է, 80 մլն Իրանն է։ Այսքան ժամանակահատվածում Իրան ի՞նչ եք արտահանել։ Բաց էր ամբողջական շուկան։ Կարողացե՞լ եք արտահանեք, թե՞ ոչ։ Յոթ տարի է, իշխանության են, ի՞նչ արտահանման ծավալներ են ավելացրել դեպի Իրան։ Չկա ընդհանրապես դրական ցուցանիշների մեջ»,-ասել է Սարգսյանը։


Նա նաև անդրադարձել է Իրանի և Թուրքայի ժողովրդի կրոնական պատկանելիությանը՝ նշելով, որ սպառման տեսանկյունից նմանատիպ ճաշակով ազգություններ են և այն, ինչ կարող է այժմ արտահանվել Թուրքիա, կարող էր արտահանվել նաև Իրան։

«2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իշխանությունները սկսեցին խոսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման մասին։ Այն ժամանակվանից մենք ասում էինք՝ կարելի է սահմանը բացել, բայց դրանից առաջ առնվազն երկու տարի պետք է լուրջ տնային աշխատանք արվի»,- նշել է նախաձեռնության ղեկավարը։

Նա մատնանշել է, որ այդ տնային աշխատանքի մեջ պետք է ընդգրկված լինեն արդյունաբերության ամրապնդման քայլերը, ինչպես նաև թուրքական ապրանքներով հայկական շուկան ողողելու ռիսկերի գնահատման և կառավարման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակումը։

«Հիմա արդեն անցել է հինգ տարի։ Ի՞նչ է արվել։ Ո՞րն են կատարել։ Ոչինչ»,- եզրափակել է Նաիրի Սարգսյանը։