Foto

Բացահայտվել է 137 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակ



Բացահայտվել է 137 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:


Մասնավորապես

39 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
4 դեպք՝ խուլիգանության,
3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ինքնիրավչության, փաստաթղթեր կեղծելու և անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու,
2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, հրազենի բաղկացուցիչ մասերը կեղծելու կամ ջնջելու և սառը զենքի հայտնաբերման։


Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փողերի լվացման, կանխամտածված սնանկության, ինքնասպանության հասցնելու, դատական ակտը չկատարելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության դեպքեր։



Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

խարդախության՝ 2 դեպք, բնակարանային գողության՝ 1 դեպք։



Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար: 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։