Foto

Ռուսաստանի հայերի միությունը մտադիր է համաժողով անցկացնել ի պաշտպանություն Հայոց եկեղեցու

Ռուսաստանի հայերի միությունը միջազգային առցանց համաժողով կանցկացնի ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌՀՄ ղեկավար Արա Աբրահամյանը։

«Ինձ զանգահարում են աշխարհի տարբեր երկրներից, «Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս է դա հնարավոր»։ Որովհետև շատերը վախենում են Հայաստան գալ։ Ես մտադիր եմ համահայկական համաժողով կազմակերպել՝ ի պաշտպանություն եկեղեցու, որպեսզի յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտի», – հայտարարել է Աբրահամյանը՝ պնդելով, որ իրական հավատացյալները չպետք է վախենան հանդես գալ ի պաշտպանություն եկեղեցու և իրենց կարծիքն արտահայտել այս հարցի վերաբերյալ։

Աբրահամյանը նաև նշել է, որ հայկական սփյուռքի կազմակերպություններից մեկի՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի ղեկավարն է, այդ կառույցը ևս կմասնակցի ապագա համաժողովին։