Foto

Ռուսաստանի հայերի միության ղեկավարը Փաշինյանին հոդորում է հեռանալ վարչապետի պաշտոնից


Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա ՀԱյաստանի վարչապետի պաշտոնից և չառաջադրվի հաջորդ ընտրություններում, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
«Այդ մարդը վարչապետ չի կարող լինել: Եթե նա թեկուզ մի քիչ մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հեռանա հենց հիմա: Դա նրա համար միակ ճիշտ որոշումը կլինի»,- կարծում է Աբրահամյանը: 
Արա Աբրահամյանի կարծիքով՝ Փաշինյանը չի կատարել ընտրողներն տրված իր խոստումները:
«Կատարել է այնքան, ինչքան կարողացել է: Լավ թե վատ՝ պետք է սեղմել «կանգ» կոճակը»: Վերջ, ժողովրդին ասա. «Ներեցեք ինձ, ես չկարողացա կատարել իմ խոստումները, ամեն ինչ հակառակը ստացվեց: Ես, դրանից ելնելով, հեռանում եմ: Հեռանում եմ հիմա և այլևս չեմ մասնակցելու ընտրություններին: Թող ուրիշները մասնակցեն»,- նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: