• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Հաջորդ անգամ վրաններով ենք գալու. վարդաշենցիները կրկին կառավարության մոտ են (ուղիղ)




Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչներն այսօր՝ հուլիսի 17-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ի վերջո գործադիրը լուծի իրենց խնդիրը. վթարային շենքերից բնակիչներին դուրս բերեն եւ ապահովեն բնակարաններով։

Ակցիայի մասնակիցներից Լիանա Հարությունյանն ասաց. «Մենք բազմաթիվ նամակներ ենք գրել, պատասխանը եկել է, որ կառավարությունը ճանաչել է գերակա շահ, դա ասվել է բանավոր, բայց գրավոր ոչ մի հիմք չկա։ Մեր պահանջն այն է, որ մեզ տան գրվոր հիմք, որ ճանաչել են գերակա  շահ, որ քաղաքապետարանի հետ կարողանանք աշխատել։

հանդիպում ենք պահանջել քաղաքապետի հետ, պատասխանը եկել է, որ իմնչեւ կառավարությունն այդ որոշումը չտա, ոչ մի գործողություն իրենք չեն կարող կատարել։ Մենք հիմա դիմում ենք Փաշինյանին, որ լուծի հարցը։ Երբ դիմում ենք, ասում են՝ քննարկման փուլում է»։

Վարդաշենցիները հայտարարեցին, որ եթե իրենց խնդիրը կլուծվի, հաջորդ անգամ վրաններով են գալու կառավարության շենքի մոտ։

Նշենք, որ վթարային շենքերում 182 ընտանիք է բնակվում, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամներ։ Շատերը առողջական խրոնիկ հիվանդություններ են ձեռք բերել մշտական խոնավության պայմաններում ապրելու հետեւանքով։

Հիշեցնենք, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը Վարդաշենի հանրակացարանի՝ 4-րդ աստիճանի վթարային 68ա և 66/1 շենքերի բնակիչներին խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, վթարային շենքերից նրանց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Այս տարի գարնանը, բնակիչներին կառավարությունից հորդորել են սպասել, բայց այդպես էլ հարցին լուծում չի տրվել։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր


    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


    Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը


    Ստեղ բեր. ո՞ւմ վրա բղավեց Սասուն Միքայելյանը Եռաբլուրում


    Այսպիսի Հայատսանի մասին չեն երազում, դրա համար էլ չկա. Սասուն Միքայելյան


    Վարդան Մինասյանը գլխավորեց արտասահմանյան ակումբ


    Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 73 ձկնորսական ցանց


    Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել


    ՀԷՑ-ի վրա դիմում էիք գրում, մի դիմում էլ գրեք «Վեոլիա ջրի» հետ կապված․ Դավիթ Ղազինյան


    «Վեոլիա ջրի» ղեկավարը Եկեղեցին պաշտպանելու հայտարարություն չի արել, երևի դրա համար էլ արձագանք չկա

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]